Տիկին Գայանեն պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից։ Այս մասինֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺՄ կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը` անդրադառնալով զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի կալանավորմանը։ «Այն շինծու գործը, որով այս իշխանությունն ուղղորդեց ու կալանավորեց որդեկորույս մորը, մեծ հարված է մեր ժողովրդի զգացմունքներին ու արժանապատվությանը։ Այս դեպքը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը ղեկավարող անձը զուրկ է ոչ միայն ազգային մտածողությունից ու արժեքներից, այլև փոքրոգի մարդ է»,–գրել է Մանուկյանը։