Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 21-ին, ժամը 13:53-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Շենգավիթ 4-րդ փողոցի տներից մեկում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։