44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանին կալանավորելու դատարանի որոշումը փաստաբանները վաղը կբողոքարկեն Վերաքննիչ քրեական դատարանում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը: «Այժմ մենք աշխատում ենք բողոքի վրա։ Վաղը ժամը 9։00-ին բողոքը մուտք կանենք դատարան»,-ասաց փաստաբանը։