Երբ հին ու բարի ժամանակներում մշակվում էր քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, խնդիր էր դրված «նոր տիկ» ստեղծել՝ «նոր գինու» համար։ Եվ դատարանը պետք է դառնար այդ «նոր գինու» բուն էությունը՝ որպես ՊԱՏՎԱՐ՝ պատվերների, ապօրինությունների, չարաշահումների ու ծայրահեղ անբարոյականությունների առջև։ «Հարգելի դատարան» դիմելաձևը «ՊԱՏՎԱՐժան դատարան»-ով փոխարինելու հիմքում հենց ա՛յդ գաղափարն ու հենց ա՛յդ խորհուրդն է։