Կյանքի փորձ ու Հայրենիքի առջև վաստակ չունեցող դատավոր Ժորային, իմ կարծիքով ընտրել էին միայն իր անվան համար: Նպատակն այն էր, որպեսզի երիտասարդ դատավորի իր «կերպարը» հակադրեն Հայրենիքի համար զոհված երիտասարդ զինվոր Ժորայի հերոսական կերպարին: Դատավոր Ժորային դարձրեցին գործիք: Նա դրանով վատություն չարեց ո´չ տիկին Գայանեին, ոչ Հայրենիքի համար զոհվածների անմար հիշատակին, ոչ նրանց որդեկորույս Ծնողներին, ոչ էլ արժանապատիվ հայ մարդկանց: