Ժորա Մարտիրոսյանը ՌԴ-ից էր վերադարձել Հայաստան զինված ուժերում ծառայելու։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նա կրկին ՌԴ-ում էր, արդեն որպես Հայաստանի լավագույն տանկիստ մասնակցում էր զորավարժությունների։ Հայրենիք վերադարձավ հոկտեմբերի 2-ին ու նետվեց պատերազմի։