2023 թվականի մայիսի 19-ին հսկող դատախազը հաստատել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղում ձկների ապօրինի արդյունահանման, ինչպես նաև կաշառք ստանալու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: