«Ժողովուրդ» օրաթերթը գրում է ․ «ՀՀ նախագահի լիազորությունների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվում են մեծ գումարներ, սակայն Վահագն Խաչատուրյանի աշխատանքի արդյունավետությունն այդպես էլ չի երեւում։ Խոսենք թվերով. 2022 թվականին նախագահի լիազորությունների իրականացման համար ծախսվել է 1.2 մլրդ դրամ, ընդ որում՝ կատարողականը 92 տոկոս է եղել, այսինքն՝ նախագահը սիրով ծախսել է իր կառույցին բաժին հասած գումարը, մեկնել գործուղումների, հյուրասիրություններ կազմակերպել: