ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է այսօր՝ մայիսի 19-ին, Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ բանակցությունների արդյունքները։ Լավրովի խոսքով, առանձին թեմաներից մեկը եղել է խաղաղության պայմանագիրը, հայկական և ադրբեջանական կողմերը սկսել են աշխատել դրա վրա, և այժմ այն ակտիվորեն քննարկվում է, այդ թվում՝ այլ միջնորդների ներգրավմամբ։