ԱՄՆ-ն ողջունում է հաղորդումներն այն մասին, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակելու են քննարկումները՝ ուղղված երկու երկրների միջև տևական և արժանապատիվ խաղաղության հաստատմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին, որոնք պետք է կայանան Մոսկվայում երկու երկրների արտգործնախարարների և ղեկավարների մակարդակով: