Մայիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Նվեր Ե.-ն, իր վարած MAN մակնիշի բեռնատարով, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում: