Իտալիայի Էմիլիա Ռոմանիա մարզի ավելի քան 20 գետ դուրս է եկել ափերից այն բանից հետո, երբ մեկուկես օրվա ընթացքում գրանցվել են 6 ամսվա տեղումներ: Ավելի քան 13 հազար մարդ տարհանվել է: Ռավեննայի նահանգի Ֆաենցա քաղաքում այսօր գտել են հեղեղների 14-րդ զոհի մարմինը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է La Repubblica պարբերականից: