«Իրավունք» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, ոստիկանություն հաղորդում է ներկայացրել, թե 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, իրեն առեւանգել է: 24 եւ ավել ժամ` զոհվածի մայրը ձերբակալված է, նա երեկ հացադուլ էր հայտարարել: «Իրավունքի» հետ զրույցում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով վերոնշյալին, ասաց, որ Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ է, ինչը հղի է ամենաանկանխատեսելի հետեւանքներով, որովհետեւ կա խիստ կուտակված դժգոհություն: