Հիշեցնենք, այս պահին Շենգավիթի դատարանում ընդանում է Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով անազատության մեջ գտնվող Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափության դեմ բողոքը։ Հիշեցնենք, որ Գայանե Հակոբյանը ձերբակալման պահից՝ մայիսի 17–ից, որևէ սնունդ չի ընդունել, իսկ այսօր հայտնել է հացադուլ հայտարարելու մասին։ Նախօրեին Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը Քննչական կոմիտեում վատացել էր, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել էին «Էրեբունի» հիվանդանոց, որտեղից ուշ գիշերը տեղափոխել էին ՁՊՎ։