«Այն հանցակազմը, որը փորձում է նիկոլահպատակ իրավապահ համակարգը կարել տիկին Գայանեի վրա, ոչ մի կերպ չի կարող ունենալ իր օբյեկտիվ արտահայտումն իրավունքի տեսանկյունից, որովհետեւ այդ հանցակազմի օբյեկտիվ կողմն ամբողջությամբ բացակայում է»,- ՁՊՎ շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։