Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի` ԱԺ նիստում արած հայտարարություն-առաջարկը տեղավորվում է Արցախի շուրջ և Արցախում ստեղծված իրավիճակի հաղթահարման այլ առաջարկների շարքում, որ նախագահ Հարությունյանը ստանում է անցկացվող քաղաքական խորհրդակցությունների ընթացքում, «Արցախպրես»-ին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ արձագանքելով Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի այն հայտարարությանը, որ Հանրապետության նախագահին առաջարկել է ստեղծել պաշտպանության պետական կոմիտե և դրա կազմում ընդգրկել Ռուբեն Վարդանյանին և Սամվել Բաբայանին: