Մայիսի 18-ի առավոտյան ծխացող օջախներ են նկատվել Նուբարաշենի աղբավայրի տարածքում։ Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել են քաղաքային իշխանությունները, որից հետո համայնքային ջրցաններ և տեխնիկական այլ միջոցներ են կենտրոնացվել աղբավայրի տարածքում՝ հրդեհը չեզոքացնելու նպատակով։