Այսօր՝ մայիսի 18-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ «Փակ շուկայի» հարևանությամբ բախվել են 29-ամյա Ժորա Հակոբյանի վարած Volkswagen Passat մակնիշի, 39-ամյա Մամիկոն Գրիգորյանի վարած Toyota Corolla մակնիշի, 34-ամյա Կարեն Նալբանդյանի վարած Toyota Vitz մակնիշի, 29-ամյա Արտուշ Պետրոսյանի վարած Nissan մակնիշի և դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացու մարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։