2023 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները, ռասայական, ազգային, էթնիկ ծագումով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով, իրենց ծառայողական պարտքը կատարող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, հրաձգային զենքերից կրակոցներ են արձակել ՀՀ սահմանագծի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ։ Դրա հետևանքով վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայողը, ով ստացված վնասվածքից հետագայում մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեյից։