44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է. նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխում են Էրեբունի հիվանդանոց: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա նշեց, որ Քննչական կոմիտեի առջև հավաքված անձինք, որոնք այնտեղ էին ի աջակցույթուն ձերբակալված ծնողների, նույնպես գնում են հիվանդանոց։