Զոհված զինծառայողների ձերբակալված 4 ծնողներից 3-ը աատ արձակվեցին, իսկ Գայանե Հակոբյանը դեռ շարունակում է մնալ ձերբակալված: Հիշեցնենք, որ Աշոտ Փաշինյանը ներողություն էր խնդրել զոհված զինծառայողների ծնողներից իր ծնողների արածների համար Հիշեցնենք՝ քիչ առաջ ձերբակալել են 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների հիմնադրած «Որդիների կանչ» ՀԿ անդամներին։ Դրանից առաջ AntiFake.am–ի հետ զրույցում «Որդիների կանչ» ՀԿ անդամ, 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն ասաց, որ ոստիկաններն իրենց ՀԿ–ում են, գործողություններ են անում, փորձում են բերման ենթարկել զոհվածների հարազատներին։