Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ծառայության կողմից ծավալվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում շարունակվում է բացահայտվել և չեզոքացվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետությունում ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը, որի ձևավորման համար հակառակորդի հատուկ ծառայությունների կողմից կիրառվում են տարբեր մեթոդներ և հնարքներ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱԱԾ-ից։