Արցախի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ պետական մարմինների թիկունքային աշխատանքները ԱՀ պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։