«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանամերձ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը շարունակում է իր հարազատներին, մտերիմներին «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով տեղավորել աշխատանքի: Բանն այն է, որ իշխանական պատգամավոր Հակոբյանն իր ազգական Նինա Հակոբյանին աշխատանքի է տեղավորել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ՝ որպես գործավարուհի: