«Ժողովուրդ» օրաթերթը գրում է .«ՀՀ Արագածոտնի արդեն նախկին փոխմարզպետ Էդգար Փարվանյանին իրավապահների ձեռքից փրկելու համար իշխող թիմը որոշել է նրան ազատել պաշտոնից։ Բանն այն է, որ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի ընտանիքի մտերիմ փոխմարզպետը մարզում «բեսպրիդել» է հաստատել: Ինչպես հայտնի է, 2021 թվականի հունիսի 19-ին Ապարանում հնչած կրակոցների հետեւանքով սպանվել էր 3 անձ՝ 27-ամյա պայմանագրային զինծառայող Հմայակ Միքայելյանը, Տիգրան Հարությունյանը, որն Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հարազատներից էր, աշխատում էր «Գնթունիք» սուպերմարկետում, եւ Սամվել Սանդրոյանը: