Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը․ «Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թ. Ալմա-Աթայի Հռչակագրի հիման վրա՝ 86.6 հազար քառ. կմ տարածքով։