Հարգելի արցախցիներ, որևէ մեկն իրավասու չէ Ձեր փոխարեն որոշելու արդեն իսկ կայացած ինքնորոշման հանրաքվեի արդյունքները, անգամ նոր հանրաքվե կարող եք նախաձեռնել, թե՝ ոչ: Առնվազն կարող են երաշխավորել Ձեր անվտանգությունը, ինքնորոշման իրավունքի հարգումը, ինչն այս պահին առավել, քան երբևէ՝ խոցված է, սակայն չեն կարող օրինական գործընթացները չեղարկել: Ձեր 1991 թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեն լիարժեք համապատասխանել է տվյալ պահին գործող օրենսդրության պահանջներին, իսկ հետագա օրենսդրական մանիպուլյացիաները այդ իրավական գործընթացի վրա այլևս տարածվել չեն կարող: