Մայիսի 14-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ի և 18-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 14-ի գիշերն առանձին վայրերում ինտենսիվ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-15-ը՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-ի և 18-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։