Պուտինը շնորհավորել է ձյուդոիստ Արման Ադամյանին Դոհայում ընթացող աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ։ «Հարգելի Արման Ազատովիչ, սրտանց շնորհավորում եմ ձեզ հաղթանակի կապակցությամբ: Քաթարի աշխարհի առաջնությունում դուք համոզիչ կերպով հաստատեցիք ձեր առաջնորդի որակները, դրսևորեցիք ձեր բնավորությունն ու կամքը, վառ էջ գրեցիք ձյուդոյի ազգային դպրոցի հաղթական տարեգրության մեջ: