Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը (+109 կգ) դարձել է Ասիայի ծանրամարտի առաջնության կրկնակի չեմպիոն։ Այս մասին գրում է Armsport.am-ը։ Նա հրում վարժությունում գրանցել է 217 կգ, իսկ երկամարտի արդյունքում՝ 464 կգ արդյունք․ այս երկու արդյունքները նոր ռեկորդ են Ասիայի առաջնության համար։