Shamshyan.com-ի տեղեկություններով քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կումայրիի բաժնի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները Գյումրի քաղաքի Մյասնիկյան 18 տան բակում կարողացել են պրոֆեսիոնալ ու գրագետ գործողությունների արդյունքում վնասազերծել մի քաղաքացու։