Ստեփանակերտի բնակչի հողամասում՝ պլաստմասե տարաների մեջ, հայտնաբերվել կանեփի 13 սածիլ․ ԱՀ ՆԳՆ

article-image

Մայիսի 11-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, զննության է ենթարկվել Կարմիր գյուղի վարչական տարածքում գտնվող Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ս.-ին պատկանող հողամասը, որտեղ` երկու պլաստմասե տարաների մեջ հայտնաբերվել և վերցվել է վերջինիս կողմից ապօրինի ցանված և աճեցրած «Կանեփանման» բույսի 13 սածիլ: Տեղեկանում ենք ԱՀ ՔՀ վարչության մամուլի ծառայությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն