Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը մանրամասներ է ներկայացրել մայիսի 24-25-ը Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական երկրորդ համաժողովի աշխատանքների վերաբերյալ։ Մայիսի 12-ին կայացած ասուլիսի ընթացքում Սլեպնյովը, անդրադառնալով համաժողովից ակնկալիքների մասին հարցին, նշեց, որ գլոբալ տրանսֆորմացիաների համատեքստում պետք է կարողանան կողմնորոշվել և հասկանալ Եվրասիայի դիրքը։