Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զաքարիա Քանաքեռցու փողոցի թիվ 48՝ Հայաստանի ինտերպոլի ազգային բյուրոյի շենքի հարևանությամբ գտնվող աղբամանի մոտ ականանետի արկ է հայտնաբերվել։