ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի ապրիլի 25-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 29 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 69.214.388 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։