Այսօր՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Վարդաշեն-Ջրաշեն ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Մարատ Կարապետյանի վարած Higer տեսակի թիվ 38 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսն ու Երևանի բնակիչ 42-ամյա Վլադիմիր Բարխուդարյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։