Մայիսից սկսած թունավոր սողուններն ակտիվանում են։ Սա, թերևս պայմանավորված է ջերմաստիճանի բարձրացմամբ, ըստ այդմ հողագործական և շինարարական աշխատանքների ակտիվացմամբ, որն օձերին ստիպում է տեղաշարժվել, լքել նախկին բնակավայրերը և թաքնվել մարդկանց ավելի մոտ «թաքստոցներում»՝ նկուղներում, տնամերձ այգիներում: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։