Կրեմլում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ճաշի կերակրացանկը հրապարակել է լրագրող Պավել Զարուբինն իր Թելեգրամ-ալիքում։ Հյուրերին մատուցել են ապխտած բադից եւ լոլիկից պատրաստված աղցան, խեցգետնի կոկիլ, մսե սոլյանկա, օշարակ ազնվամորուց եւ լայմից։ Բացի այդ, ընտրելու համար առաջարկվել են ծովային պերկեսի փափկամիս կանաչ ծնեբեկով, տավարի մսի սթեյք սոուսներով եւ մերենգայի ռուլետ գետնանուշով։