Ֆրանսիայի ազգային ժողովը մայիսի 9-ին կողմ է քվեարկել ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին օրինագծին: Նախագծին կողմ են քվեարկել խորհրդարանում ներկա բոլոր 331 պատգամավորները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Politico պարբերականին: