«Եռաբլուր» զինվորական պանթեոնում մայիսի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանին նվիրված ոգեկոչման արարողություն: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, միջոցառմանը մասնակցել են ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչներ, լեգենդար հրամանատարի մարտական ընկերներն ու հարազատները: