2018 թվականի հուլիսի սկիզբն էր։ Փաշինյան Նիկոլը Քուռկիկ Ջալալին հեծած Գորիս էր գնացել։ Որպես վարչապետ՝ հուլիսի հինգին, Նիկոլ Փաշինյանի առաջին այցն էր Սյունիք, մարզը ներառված չէր թավշյա հեղափոխության օրերին Փաշինյանի երկշաբաթյա քայլերթի ծրագրում: Հայաստանի Սահմանադրության օրը նա Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի հրապարակներում, Քաջարանում դահլիճային ձևաչափով հանդես պիտի գար ելույթներով, պատասխաներ տեղացիների հարցերին: Հետո էլ Ջերմուկ, Ամուլսար գնար։ Ու գիտե՞ք ինչ էր ասում՝ որ իրենց ամենամեծ խնդիրն այն է, որ հաղթանակածի զգացողությունը մարդկանց մեջ պաշտպանվի ոչ թե մեկ ամիս, մեկ տարի, այլ այդ զգացողությունը լինի մշտական։ Դե նա էն գլխից էլ գիտեր, թե որտեղից պիտի սկսի Հայաստանի մասնատումը։ էն ժամանակ Սյունյաց ողջույններ դեռ չկային, մարդիկ հավատում էին, որ «փրկիչ է եկել»։ Գորիսեցիների հետ հանդիպման ժամանակ, գիտեք իր թեման, կրկին անդրադարձավ Սերժին, նախկիններին։ «Երկու լիտրանոց բենզինի շիշը ձեռքին» ատելության կրակ էր վառում ու իր «աշխարհից վերացած դեմքով» սպասում, որ գորիսեցիները այդ կրակից կբորբոքվեն, կճտճտան ու ինչ ասես՝ կասեն։