Սանկտ Պետերբուրգում 40-ամյա տղամարդը կրակ է բացել Պյատերոչկա խանութում։ Այս մասին հայտնում է 78.ru-ն։ Միջադեպը տեղի է ունեցել Կոլոնտայ փողոցի սուպերմարկետում։ Ըստ աղբյուրի՝ դանակով և օդամղիչ ատրճանակով զինված տղամարդը սկսել է կրակել ապրանքների և այլ այցելուների ուղղությամբ։ Վիրավորելով գնորդներից մեկին՝ հարձակվողը դիմել է փախուստի։