ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի՝ Բրյուսելում հայտարարված հանդիպումը թույլ է տալիս այս պահին անել հետևյալ եզրահանգումները. Նախ՝ արտգործնախարարների «վաշինգտոնյան գերությունը» սահուն անցնում է ամենաբարձր մակարդակով եռակողմ հանդիպման, այսինքն՝ հավաքական Արևմուտքը փորձում է պահել Մոսկվայից խլված նախաձեռնությունը հայ-ադրբեջանական հարաբերություններում։