ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը տարածել է նախագահի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ. «Երբ ազատագրական պայքարում հայոց բանակի երբեմնի փառավոր հաղթանակները դավադրորեն մսխված են, բանակը՝ անարգված, իսկ խաղաղությունը՝ թշնամու դիպուկահարների նշանառության տակ առնված, Հաղթանակի և խաղաղության տոնը փառաբանելն այլևս հեգնանք է թվում, հեգնանք՝ սեփական ժողովրդի և պետության հանդեպ: