Մայիսի 6-ին առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լճաշեն բնակավայրի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի, և ըստ որդու հատարարության՝ մայրը հանկարծամահ է եղել: