Ուրախ ենք լսել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 4-օրյա կառուցողական բանակցություններից հետո կայուն խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել։ Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։