Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։ Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում տարածաշրջանային գործընթացների զարգացումը, հայ-ադրբեջանական հարաբերությունները և արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։