«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, պարզվում է, նույնպես մեկ անձից գնումների սիրահար է․ վերջին 1 ամսվա ընթացքում դատախազությունը 13 պետական գնում է կատարել, որոնցից եւ ոչ մեկը մրցույթով տեղի չի ունեցել, այլ մեկ անձից գնման ընթացակարգով։ Մինչդեռ մեկ անձից գնումների ընթացակարգը կոռուպցիոն մեծ ռիսկեր է պարունակում եւ նախատեսված է այն դեպքերի համար, երբ անհետաձգելի գնում պետք է կատարվի, եւ ժամանակ չկա, որ մրցույթով անեն։