Որևէ մեկն օժտված չէ պետության համար առանցքային հարցերով միանձնյա որոշումներ կայացնելու իրավասությամբ, իսկ առանձին ճակատագրական հարցերով անգամ խորհրդարանն է զրկված այդպիսի հարցերով օրենքներ ընդունելու իրավասությունից (տարածքների փոփոխությունը, վերպետական միջազգային կազմակերպությանը միանալը կամ դուրս գալը): Ըստ այդմ էլ Սահմանադրությամբ ներդրվել են անվտանգության այնպիսի «բարձիկներ», ինչպիսիք են՝ նշված հարցերով ստորագրված միջազգային պայմանագրերի պարտադիր վավերացման, ինչպես նաև հանրաքվեի ինստիտուտները: