Ի մի բերելով «Վաշինգտոնյան գերության» եւ Նիկոլի «Պրահյան գարնան» զեղումները՝ կարող ենք եզրակացնել. 1. Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու հարցը Վաշինգտոնում լուծվել է (ամիսներ առաջ այդ դավաճանական նախատրամադրության մասին փաստաթուղթ էի հրապարակել): 2. «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք» տխմարության հեղինակները առերեսվել են Ադրբեջանի կանխատեսելի առավելապաշտական դիրքորոշմանը ( Նիկոլը գրեթե ուղիղ տեքստով սա ասաց Պրահայում)։ 3. Գեոպոլիտիկ առեւտուրը «Արցախն Հայաստանի դիմաց» սկզբունքով անուժ տգետների հերթական ֆիասկոն է։